- Հայերեն
- Français
- English
«ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ» խորագրով ֆիլմի դիտում-քննարկում
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/307113835_771815113871611_6136249324326875136_n%20%281%29.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/307869165_802721190772568_2066127354011977229_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/308061892_1327952741072513_3488344333954632273_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/308102337_412240464401506_1255231293646692672_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/308218001_578662927280443_4884340834072339212_n.jpg)
2022 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Կորուսյալ հայրենիք» խորագրով ֆիլմի դիտում-քննարկում՝ հայոց պատմություն առարկայից՝ առաջին կուրսերի մասնակցությամբ:
Ֆիլմի դիտման նպատակն էր ուսանողներին ներկայացնել Արևմտյան Հայաստանի` Կարսի, Անիի, Իգդիրի, Բայազետի, Վանի, Բիթլիսի, Մուշի, Էրզրումի, Արդահանի և այլ քաղաքների պատմությունները, պատմամշակութային կոթողները, ներշնչել հավատ միացյալ հայրենիք ունենալու հավտի հանդեպ, որ հայն այլևս չի խորհելու․ «Իմ որբացած, կորուսյալ հայրենիք, այլ հպարտ ասելու է` իմ ազատ ու անկախ Հայաստան»: Հայի գերագույն նպատակն է վառ պահել պատմական հիշողությունը, ճանաչել այն հայրենիքն ու փառահեղ մշակույթը, ուր մեր ժողովուրդն ապրել է հազարավոր տարիներ։
Ֆիլմի դիտման ավարտին ուսանողները հուզառատ էին․ տեղի ունեցավ բուռն քննարկում, որի ընթացքում ուսանողներն արտահայտեցին իրենց կարծիքները, առաջարկեցին լուծումներ՝ կորուսյալ հայրենիքը վերադարձնելու ակնկալիքով։