«20-րդ աշնան 21-րդ թախծալի օրը․․․»

21/09/2022

2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհուրդը և դասախոոսները, ուսմասվար Ա․Մարգարյանի և զինղեկ Ս․Կարապետյանի նախաձեռնությամբ,  մասնակցեցին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում` ռադիոմեխանիկ» բաժնի շրջանավարտ Արթուր Արտյոմի Մխիթարյանի խաչքար-հուշակոթողի բացման արարողությանը՝  նվիրված նահատակված հերոսի  20-ամյա տարելիցին։

2022 թվականի հունվարի 11-ին՝ Վերին Շորժայի պաշտպանական մարտում, ընդհատվեց Արթուրի երկրային կյանքը, և նա դարձավ հավերժի ճամփորդ:  Որպես խոնարհումի առհավատչյա՝ ներկաները  հարգանքի տուրք  մատուցեցին  հավերժացած ու հերոս դարձած կապուտաչյա Արթուրի հուշակոթողի և շիրիմի առջև։  

Ծաղիկների խոնարհում, խնկարկման արարողություն, սերնդակից ընկերների աղոթք, արցունքոտ աչքեր, որդեկորույս մայրեր և սգացող հայրեր․․․ և այս ամենը ՀՀ անկախության համայնապատկերին։ Երկնքում փողփողում էր հայոց եռագույնը, իսկ ներկաների հայացքներում կար կարոտի, ափսոսանքի ու սփոփանքի միաձույլ մի ստվեր, որ հուշում էր․«Լույսերի մեջ մնաք քաջեր․․․ Դուք հավերժացաք, որ մենք՝ բոլորս, ապրենք։ Խոստանում ենք երբե՛ք չպարտվել, քանզի մենք հայ ենք։»