Ուսումնական տարին հաջողված սկսելուավանդույթը շարունակվում է․․․

01/09/2022

«Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է»`բացման այս խոսքով դպրության օրվա մեկնարկն ազդարարեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Ք․Ահարոնյանը։ 
Տկն․ Ահարոնյանն ուսանողներինև ծնողներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ, բոլորին մաղթեց մեծ հաջողություն և բեղմնավոր աշխատանք։
Բովանդակալից և հագեցած տեսանյութի միջոցով անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացրեց փոխտնօրեն Ա․Մկրտչյանը՝ արժևորելով 13-ամյա  փառահեղ ուղի անցած կրթօջախի պատմությունը։ Փոխտնօրենը նշեց, որ․«Արհեստների և արվեստների քաղաքում իր առանձնահատուկ տեղն ունեցող կրթօջախը, հարուստ փորձով և գրագետ մանկավարժական համակազմով, մարզում առաջատարներից է, որը կրթել և դաստիարակել է  հայրենասեր, խոհեմ և բանիմաց ուսանողներ»։ 
Ռազմահայրենասիրական ելույթով հանդես եկավ ՊՆ N զորամասի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր կապիտան Էդգար Թաթևոսյանը՝ ոգեկոչելով  ազգային բանակի  ապագա զինվորներին և ներկա  ուսանողներին։
Միջոցառումն առավել հետաքրքիր դարձավ, երբ 2021-2022 ուստարվա շրջանավարտներից մի քանիսը հանդես եկան իրենց ողջույնի խոսքով, ոսւումնառած տարիների հմուտ փորձով և կարծիքներով։