«Մաթեմատիկայի զարգացման պատմությունը» 

05/05/2022

 Սույն թվականի մայիսի 5-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս մաթեմատիկայից`«Մաթեմատիկայի զարգացման պատմությունը» խորագրով: Դասի նպատակն էր ճանաչել  և գնահատել մաթեմատիկայի դերը մարդու կյանքում,     ընդլայնել ուսանողների  իմացության մտահորիզոնը, ծանոթացնել մաթեմատիկայի զարգացման պատմությանը, ձևավորել մաթեմատիկայի մեջ գեղեցիկը տեսնելու ու գնահատելու կարողություններ, ստեղծել միջառարկայական կապ:
Թեման ներկայացվեց «Մաթեմատիկայի ստեղծման նախադրյալները», «Մաթեմատիկան Եվրոպայում միջին դարերում և վերածննդի շրջանում»,  « Մաթեմատիկայի զարգացումը Հայաստանում», « Հայ մաթեմատիկոսները» ենթաթեմաներով:
Դասը սկսվեց Գալիլեյո Գալիլեյի խոսքերով. «Տիեզերքը հնարավոր չէ կարդալ, քանի դեռ մենք չենք սովորել լեզուն և չենք ծանոթացել սիմվոլներին, որոնցով դրանք գրվում են։ Այն գրվում է մաթեմատիկական լեզվով»։                                             
Մասնակիցները հետաքրքիր զուգահեռներ անցկացրին երկրաչափության, բնության և գիտության օրինաչափությունների միջև: Բեմական խաղով ներկայացվեց Պյութագորասի դպրոցն` իր օրենքներով, Պյութագորասի փիլիսոփայությունն իր բոլոր կետերով, ինչպես նաև ժամանակակից աստղագետ Էլյա Հովհաննիսյանի մշակած գիտական մաթեմատիկական գրաֆիկը` կյանքի անցումային փուլերի վերաբերյալ :
Ուսանողները կարողացան ինքնուրույն կատարել վերլուծություններ` օգտագործելով դիդակտիկ նյութեր, բանաձևեր և սահիկաշար:
Ամփոփելով դասը` ուսանողներն առաջարկեցին մաթեմատիկան սովորելու մի քանի կանոններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հասկանալ մաթեմատիկայի լեզուն, ճանաչել բնությունն` իր կենդանի և անկենդան բաղադրիչներով:
  

Պատասխանատու`  Ժ. Բարսեղյան