- Հայերեն
- Français
- English
Սեմինար պարապմունք ՔՊ-ից՝ «Արտակարգ իրավիճակներ» թեմայով
Դեկտեմբերի 7-ի հիշատակի օրվա հետ կապված Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի կողմից անցկացվեց սեմինար պարապմունք Քաղաքացիական պաշտպանություն առարկայից՝ «Արտակարգ իրավիճակներ» թեմայով:
Պարապմունքի նպատակն էր ծանոթացնել արտակարգ իրավիճակների դասակարգմանը, ձևավորել գիտելիքներ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների ճիշտ ընթացքի վերաբերյալ և զարգացնել ուսանողների արագ կողմնորոշվելու ունակություն:
Սեմինարավարը սահիկաշարի և տեսանյութերի միջոցով ներկայացրեց աղետների տեսակները՝ բնական /երկրաշարժ, ջրհեղեղ, սողանք, բնական հրդեհներ, փոթորիկ, երաշտ, ցրտահարություն, շոգ, սելավ/, տեխնածին /հրդեհ, պաթյուն, վթար/, սոցիալական աղետներ /համաճարակ, թմրամոլություն, ալկահոլիզմ, սով/, քաղաքական /պատերազմ, ցեղասպանություն, ահաբեկչություն, հասարակական անկարգություններ/,
մարդածին /ճառագայթային զենք, ինֆրաձայնային զենք, հրկիզող զենք, ՄՈԶ՝ ատոմային, քիմիական, կենսաբանական, միջուկային/:
Մանրամասնորեն խոսվեց քիմիական, կենսաբանական, միջուկային զենքերի և աշխարհում տարբեր պատերազմական գոտիներում դրանց կիրառման և ունեցած հետևանքների մասին: Սակայն շատ ագրեսոր երկրներ կիրառում են նշված զենքերը նույնիսկ խախաղ բնակչության նկատմամբ ՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Վերջում հարց ու պատասխանի միջոցով պարզաբանվեցին մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերը:
Քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ՝ Ս. Կարապետյան