«Անհատական ոճ. սանրվածքների մոդելավորում» թեմայով բաց դաս

06/12/2021

2021թ-ի նոյեմբերի 30-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» III կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Անհատական ոճ. սանրվածքների մոդելավորում» թեմայով բաց դասը: 
Բաց դասի մեկնարկը տպավորիչ էր: Սովորողները սահիկաշարի և պաստառների օգնությամբ ներկայացրեցին վարսավիրական էթիկայի կանոնները, սահուն կերպով շրջանցելով թեման` անդրադարձան խնամքի միջոցներին և դրանց ճիտ ընտրությանը, կիրառմանը:
Մոդելավորված ոճային սանրվածքների ցուցադրմանը զուգահեռ ուսանողները բավականին գրագետ ձևով ներկայացրեցին «Ոճը` որպես անհատականություն» եզրույթը: Անդրադարձ կատարվեց նաև հագուստի և սանրվածքի համապատասխանության կարևորությանը: 
Սովորողների կողմից մոդելավորած յուրաքանչյուր սանրվածք ուներ իր «բնավորությունը» և օժտված էր անհատի խառնվածքին բնորոշ առանձնահատկությամբ:
«Խնամքի միջոցներ» թեմայի ներկայացումը ուղեկցվեց խնամքի հատուկ ժամանակակից միջոցների  ցուցադրմամբ, որոնք արտադրված էին տարբեր հեղինակավոր ֆիրմաների կողմից/յուղեր, դիմակներ, պաշտպանիչ և սնուցող ցողիչներ/: 

 

                                                                Դասավանդող`                         Ա.Ղանդիլյան