- Հայերեն
- Français
- English
«Պարզ վակուումային արևային ջրատաքացուցիչ» թեմայով ֆիլմի դիտում-քննարկում
2021 թվականի նոյեմբերի 25-ին «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության I կուրսում անցկացվեց «Պարզ վակուումային արևային ջրատաքացուցիչ» թեմայով ֆիլմի դիտում:
Տեսանյութում մանրամասն ներկայացվեց պարզ վակուումային արևային ջրատաքացուցիչի ֆունկցիոնալ հանգույցների, դրանց հավաքման, համալարման և մոնտաժման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
Թեմատիկ ֆիլմը խթանեց և օժանդակեց մասնագիտական գիտելիքների զարգացմանը՝ հետագայում անհրաժեշտ կարողություններ և հմտություններ ձեռք բերելու նպատակով:
Դասի ավարտին ծավալվեց թեմայի վերաբերյալ արդյունավետ և նպատակային քննարկում։ Ուսանողների կողմից տրվեցին թեմատիկ առանցքային հարցեր, որոնք լիարժեք պարզաբանվեցին դասավանդող մասնագետի կողմից:
Դասը սովորողներին հնարավորություն տվեց մեկ անգամ ևս համոզվելու ընտրած մասնագիտության արդիականության և կարևորության մեջ:
Կազմակերպիչ՝ Ալ.Նազարյան