ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

22/11/2021

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ավարտական կուրսերի ուսանողները 2021 թվականի նոյեմբերի 19-ին Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Լևոն Իգիթյանի, կուրսղեկներ՝ Աննա Մարգարյանի և Աննա Ղանդիլյանի ուղեկցությամբ մասնակցեցին Գյումրու երիտասարդական պալատում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին: 
Ուսանողները կատարեցին շրջայց տաղավարներով և ծանոթացան գործատուների կողմից առաջարկվող թափուր հաստիքներին: Թվով 6 ուսանող գրանցվեց գործատուների մոտ հետագայում աշխատանքի ընդունման համար:
     Տոնավաճառը կազմակերպել էին «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
Տոնավաճառը նպատակ ունի միավորել Շիրակի մարզի գործատուներին, աշխատանք փնտրողներին, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատություններին։ 
Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են երկու տասնյակից ավելի գործատուներ և մասնագիտական կրթական հաստատություններ։ 
Կարիերայի ուղղորդման կենտրոն