- Հայերեն
- Français
- English
Միասնական դաս՝ նվիրված Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակին
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում 2021 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացվեց միասնական դաս` նվիրված ԱՊՀ-ի կազմավորման 30–ամյակին: Միասնական դասին մասնակցում էին առաջին կուրսի ուսանողները: Միջոցառման նպատակն էր ներկայացնել ԱՊՀ կազմավորման պատմությունը, անդամ երկրների համագործակցությունը, ծավալած գործունեությունը, գնահատել և արժևորել անդամ պետությունների համագործակցությունը՝ խաղաղության պահպանման գործում:
Ցուցադրվեց տեսահոլավակ, որը մանրամասն տեղեկություններ տվեց ԱՊՀ-ի կազմավորման, դրա նպատակի և կազմի մեջ մտնող անդամ պետությունների համագործակցության մասին: Լուսաբանվեց ԱՊՀ երկրների ծավալած աշխատանքը, քաղաքական արտոնությունները և ռազմավարական ծրագրերի կարևորությունը: Դասի ընթացքում ուսանողները թեմայի վերաբերյալ ներկայացրին իրենց կողմից ուսումնասիրած նյութերը: Նշվեց նաև, որ 1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը: Զուգահեռ համեմատականներ տանելով Կանոնադրության կետերի հետ՝ ծավալվեց քննարկում, որի ընթացքում ուսանողները հայտնեցին իրենց կարծիքները 44-օրյա պատերազմի ընթացքում ԱՊՀ կառույցի դիրքորոշման և վարած գործունեության մասին:
Դասը նպաստեց ուսանողների վերլուծական մտքի զարգացմանը, քաղաքական հայացքների զարգացմանը:
Կազմակերպիչներ ` Ն.Մանուկյան, Ա.Աղաբաբյան