- Հայերեն
- Français
- English
«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»-ՆԵՐԻ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ և ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԻՆ
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/189880891_4327855953925656_1845366961983251983_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/191990308_3940634322717506_3158225657882114096_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/192250208_502530017753923_1651385655270182021_n%20%281%29.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/192279007_2575612199408883_59872895400798530_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/192394664_3948791828570939_2661823247866939137_n.jpg)
![](https://gyumriusumnaran4.am/sites/default/files/192892267_139521284795593_4138159460208595606_n.jpg)
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Արևոտ Շիրակ» և «Խոհարար» ուսանողական ընկերությունների, «Համակարգչային օպերատրություն» և «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությամբ ուսանողները, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախաձեռնությամբ, գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, 2021 թվականի մայիսի 25-ին այցելեցին Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջ: Ծրագրի նպատակն էր մուլտիպլիկացնել և տարածել ԲԿԳ հիմնադրամի կողմից մշակված ուսուցողական և մասնագիտական մոդուլների կիրառումը ՄԿՈւ հաստատություններում, հնարավորություն ընձեռել մարզերի ու Երևանի ուսանողներին մասնագիտական երկխոսության և հետագա համագործակցության զարգացման համար։
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում ուսանողները կատարեցին շրջայց. ծանոթացան առկա մասնագիտություններին, ուսումնական գործընթացին, քոլեջի սաների կողմից կատարված աշխատանքներին :Գյումրեցի ուսանողները ներկայացրեցին իրենց լավագույն փորձը և ձեռքբերումները:
Այնուհետ երկու ուսումնական հաստատությունների ուսանողները կատարեցին համատեղ այցելություններ «Լևոնի Աստվածային գետնափոր-թանգարան և Ջրվեժի ազգային պարկ: Ուսանողների ժամանցը հետաքրքիր և բովանդակալից դարձնելոււ նպատակով կազմակերպվեց պատմամշակութային թեմաներով ուսուցողական վիկտորինա, որի արդյունքում առավել ակտիվ ու բանիմաց ուսանողները խրախուսվեցին և պարգևատրվեցին:
Ուսանողական խորհուրդ