Տեղեկատվական հանդիպումներ Գյումրի և Ախուրյան համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցներում

19/04/2021

 
  «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Լևոն Իգիթյանը  2021 թվականի  ապրիլի 13-17-ը տեղեկատվական հանդիպումներ անցկացրեց Գյումրի և Ախուրյան համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցներում: Հանդիպումների նպատակն էր  մանկավարժական հանրույթին  և  9-րդ դասարանի աշակերտներին տրամադրել տեղեկատվություն՝
•    մասնագիտական կողմնորոշման գործիքակազմի և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև ուսումնարանի գործունեության և հաջողությունների վերաբերյալ
•    ծանոթացնել «Ուսանողական/աշակերտական ընկերություն»-ների փորձարարական ծրագրին, որը գործում է «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամի համագործակցությամբ՝ «Մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում
•    ծանոթացնել ուսումնարանում գործող մասնագիտություններին. 
1. Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի 
2. Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար
3. Խոհարարական գործ՝ խոհարար
4. Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ (ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման )
5. Ոսկերչություն՝ ոսկերիչ 
6. Գեղանկարչություն և քանդակագործություն փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի 
7. Գեղանկարչություն և քանդակագործություն փորագրող՝ քարե գեղարվեստական իրերի
8. Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում

Կարիերայի ուղղորդման կենտրոն