Կրթության միջազգային օր

24/01/2020

Հունվարի 24-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց ֆիլմի դիտում-քննարկում՝ «Աշխարհահռչակ գրադարաններ: Մատենադարան» խորագրով: Միջոցառումը նվիրված էր Կրթության միջազգային օրվան, որի նպատակն էր խթանել համաշխարհային գիտամշակութային կապերի ամրապնդումն ու հզորացումը՝ ազգային կրթական չափորոշիչները համապատասխանեցնելով միջազգային պահանջներին, ինչպես նաև ծանոթանալ հայ կին-գրիչների թողած ժառանգությանը՝ մատյաններին:
Ֆիլմի դիտումից հետո ծավալվեց նպատակային քննարկում ուսանողների և դասախոսների միջև, որի արդյունքում ուսանողներն եկան այն եզրահանգման, որ ազգային արժեքների պահպանման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում իր անմիջական ներդրումն ունի նաև հայ կինը:
Գովելի էր այն փաստը, որ սովորողները ոչ միայն կարևորեցին կրթության դերը անհատի բազմակողմանի զարգացման գործում, այլև գիտակցեցին. «Կրթությունը բարեկեցիկ ապագայի առհավատչյան է» կարգախոսի իմաստը: