- Հայերեն
- Français
- English
Բաց դաս՝ «Բարոյագիտության ոսկե կանոնը» խորագրով
Դեկտեմբերի 10-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում ռուսաց լեզու առարկայից անցկացվեց բաց դաս՝ «Բարոյագիտության ոսկե կանոնը» խորագրով: Բաց դասին մասնակցում էին ուսանողներ տարբեր կուրսերից:
Բաց դասի նպատակն էր զարգացնել ուսանողների բանավոր խոսքը, խթանել գրագետ հաղորդակցմանը, ձևավորել բարոյագիտական արժեքներ՝ բարություն, համեստություն ազնվություն, գթասրտություն, դաստիարակել ընկերասիրության և փոխօգնության ունակություն, բարձրացնել ուսանողների պատասխանատվության զգացումը:
Բաց դասի սկզբում ռուսաց լեզվի դասախոս Ն. Մանուկյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց դասի նպատակը՝ նշելով, որ քննարկվող թեման շատ կարևոր է, բոլոր ժամանակներում՝ արդիական:
Ուսանողներն աղյուսակի միջոցով ներկայացրին բարոյագիտական նորմերը՝ իրավական և հասարակության մեջ դրանց ընկալման տեսակետից: Կարդացին թեմային վերաբերող խրատական առակներ, վերլուծեցին, դիտեցին տեսանյութ և հանգեցին այն եզրակացության, որ բարոյագիտության ոսկե օրենքը նույնն է բոլոր ժամանակներոմ և բոլոր կրոններում. «Մի՛ արա ուրիշներին այն, ինչ չես ուզում, որ անեն քեզ»: Այնուհետև ծավալվեց քննարկում, թե ինչպես է վերաբերում հասարակությունը մարդու գործած այս կամ այն արարքներին: Ուսանողները կարողացան հայտնել իրենց կարծիքները՝ անկաշկանդ և գրագետ:
Դասն ավարտվեց սոցիալական տեսանյութով, որն ուներ բարոյախրատական բնույթ. բարությունը, երախտագիտության զգացումը, ազնվությունը բոլոր ժամանակներում միշտ գնահատվում և արժևորվում են մարդկության կողմից:
Կազմակերպիչ՝ Ն.Մանուկյան