- Հայերեն
- Français
- English
Այցելություն 1988թ. դեկտեմբերի 7-ի «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին…» հուշարձանին
10/12/2019
2019թ. դեկտեմբերի 7-ին «Համակարգիչների շահագործում` օպերատոր համակարգչի» մասնագիտության առաջին և երրորդ կուրսի ուսանողներն իրենց խոնարհումը բերեցին 1988թ. Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Նրանք մոմավառություն կատարեցին Գյումրու Յոթվերք եկեղեցում և աղոթք մրմնջացին առ աստված:
Սգալով համազգային վիշտը`ուսանողները ծաղիկներ դրեցին երկրաշարժին նահատակվածների հուշակոթողի առջև, հույս փայփայելով, որ հայ ժողովուրդը էլ երբե´ք չի տեսնի նման զարհուրելի արհավիրք: