Ուսուցողական այց "Sirius plus" ուսումնական կենտրոն

20/11/2019

 Ս/թ նոյեմբերի 8-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Համակարգիչների շահագործում` օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ I կուրսի ուսանողներն այցելեցին "Sirius plus" ուսումնական կենտրոն: Այցելության նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ժամանակակից և բազմաֆունկցիոնալ համակարգչային սարքավորումներին, ուսումնասիրել նոր մոդելների և տարբեր բնութագրիչներով տեխնոլոգիական սարքավորումներ, խորացնել մասնագիտական գիտելիքները, կարևորել ընտրած մասնագիտության արդիականությունը:
Այցելության սկզբին ուսումնական կենտրոնի տնօրեն Ա.Տիգրանյանը հարց ու պատասխանի միջոցով ծանոթացավ ուսանողների մասնագիտական գիտելիքներին: Սովորողները հանդես եկան բավականին համոզիչ և հակիրճ ձևակերպումերով:
Մանրամասն ցուցադրվեց բազմազան տեսատիպեր և տպիչներ, ինչպես նաև կոշտ սկավառակներ, մեկնաբանվեց դրանց կառուցվածքային առանձնահատկությունները: Ցուցադրվեց նաև տարբեր ֆիրմաների կողմից արտադրված ժամանակակից համակարգիչների հիմնական բաղադրիչ սարքավորումները:
Փորձառու մասնագետի և ուսանողների միջև ծավալվեց «համակարգչի ներքին սարքավորումները, դրանց տեխնիկական բնութագրերը» և «նոր մոդելների և տարբեր բնութագրիչներով տեխնոլոգիական սարքավորումներ» թեմաների շուրջ մասնագիտական երկխոսություն: 
Այցելության ավարտին ուսանողները կիսեցին իրենց տպավորությունները, կարևորեցին ընտրած մասնագիտությունը և դրա արդիականությունը:

Կազմակերպիչ`  Ա.Մարգարյան