Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը

24/09/2019

 

2019թ․ սեպտեմբերի 18-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից անցկացվեց թվով 3-րդ իրազեկիչ  սեմինար-դասընթաց, այս անգամ «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» մասնագիտությամբ սովորող առաջին կուրսի ուսանողների համար:

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները․
•    Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը
•    Մասնագիտական կողմնորոշման խնդիրը, սուբյեկտները
•    Մասնագիտական զարգացման փուլերը
•    Մանագիտական կողմնորոշման ծառայությունների շրջանակը
•    Ծառայությունների ձևերը
•    6 քայլ մասնագիտության ընտրության հարցում
•    Ջ. Հոլլանդի 6 անձնային տիպերը

Դասընթացը վարեց՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը:  Նա սպառիչ և գրագետ ներկայացրեց դասընթացի թեմաները և պատասխանեց բոլոր հարցադրումներին: 

Կարիերայի ուղղորդման կենտրոն