Աշխատանքի տոնավաճառ

17/09/2019

Ս/թ. սեպտեմբերի 10-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մարզի 12-րդ աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող թվով 36 գործատու, նրանց կողմից ներկայացված էր 382 թափուր աշխատատեղ, որից 272-ը՝ առկա, 110-ը՝ սպասվող:  Տոնավաճառին մասնակցություն ունեցան նաև Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները` կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղեկցությամբ:
Տոնավաճառի շրջանակում կազմակերպվել էր մոտիվացնող զրույց` խոհարարի մասնագիտությամբ (վարող՝ «Չերքեզի Ձոր» ռեստորան ձկնաբուծարանի մենեջեր Անահիտ Բոյաջյան),  վարսավիրի մասնագիտությամբ վարպետաց դաս (վարող՝ «Լիլու» գեղեցկության սրահի տնօրեն Արթուր Ֆիլենկո) և «Ստեղծարար մտածողությունը ապագայի հմտություն» թեմաներով զրույց-ներկայացում (վարող՝ կարիերայի խորհրդատու դասընթացավար Շահանե Բեգլարյան) որոնք մեծ հետաքրքրություն և խանդավառություն առաջացրեցին մասնակից ուսանողների շրջանում: 

Կարիերայի ուղղորդման կենտրոն