Մասնակցություն մայիսյան եռատոնին նվիրված քայլերթին

10/05/2019

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները մայիսի 9-ին մասնակցեցին Գյումրիում կազմակերպված «Անմահ գունդ» խորագրով քայլերթին: Քայլերթի նպատակն էր հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա հետ կապված հիշողությունները սերունդներին փոխանցելն ու ոգեկոչելը: 
Այս օրը անչափ կարևոր և նշանակալի է բոլոր սերունդների համար. մենք այսօր հիշում ենք Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան գոյամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսներին: 
Հարկ է նշել նաև, որ ուսանողները նախորդ օրը մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին Կարիերայի ուղղորդման կենտրոնի և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված նախապատրաստական աշխատանքներին:

Կարիերայի ուղղորդման կենտրոն
Ուսանողական խորհուրդ