- Հայերեն
- Français
- English
«GTC for Gyumri» ցուցահանդես-Էքսպո
Մայիսի 17-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպված «GTC for Gyumri» ցուցահանդես-էքսպոյին։
Ցուցահանդես-էքսպոյի ընթացքում ուսանողները կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղեկցությամբ շրջեցին տաղավարներով: Մասնակից կառույցների/կազմակերպությունների ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրին իրենց կողմից իրականացվող ծրագրերը, միջոցառումները, ինչպես նաև առաջարկվող թափուր հաստիքների մասին տեղեկատվություն։
Կարիերայի ուղղորդման կենտրոն