«Ներառական կրթության կարևորությունը» թեմայով դասընթաց

16/03/2019

 

 «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի և Հայկական Կարիտասի  Էմիլի Արեգակ կենտրոնի կողմից Գյումրիում իրականացվող «Առաջին ներառական փուռ և սրճարան» ծրագրի համագործակցության շրջանակներում  ս/թ մարտի 15-ին անցկացվեց դասընթաց։
Դասընթացավար հոգեբան Կարինե Միրզոյանը ուսանողներին ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը տարբեր պատմական դարաշրջաններում», «Ներառական կրթության կարևորությունը՝ հեռանկար, դժվարություն», «Հաղորդակցման հմտություններ» թեմաները, որոնց շուրջ ծավալվեց բուռն քննարկում.
Դասընթացին մասնակցեց 23 ուսանող։
Համագործակցության շրջանակում դասընթացները կլինեն  շարունակական։
 Հաջորդ հանդիպումը կկայանա մարտի   28-ին:  

Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար` Լևոն Իգիթյան