<20-դարի արգելված գրականություն՝ Աննա Ախմատովա>
Դեկտենբերի 13-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում ռուսաց լեզվից անցկացվեց բաց դաս՝ <20-դարի արգելված գրականություն՝ Աննա Ախմատովա> խորագրով: Բաց դասին մասնակցում էին առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները:
Դասի նպատակն էր ծանոթացնել ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովայի գրական ժառանգությանը, նրա քաղաքական հայացքներին, ճանաչել նրան որպես քաղաքացի և որպես բանաստեղծ: Հարստացնել ուսանողների ճանաչողական գիտելիքները, առաջացնել հետաքրքրություն և սեր բանաստեղծական խոսքի հանդեպ:
Ուսանողները ներկայացրին Աննա Ախմատովայի կենսագրության առավել հետաքրքրական դրվագները՝զուգահեռ ցուցադրելով նրան վերաբերող սահիկաշար: Նրանք կարդացին Ախմատովայի ստեղծագործություններից, վերլուծեցին դրանք՝ վեր հանելով բանաստեղծուհու կերպարը որպես մարդ-քաղաքացի և հայրենասեր: Խոսեցին ընդհանրապես <արգելված գրականություն հասկացության> մասին, որը հետագայոմ պիտի դատապարտվեր որպես ամոթալի, արատավոր երևույթ: Այն ոչ միայն վնաս հասցրեց գրականությանը, այլև խեղաթյուրեց մարդկային շատ ճակատագրեր:
Դասը համեմված էր բանաստեղծուհու ստեղծագործությունների հիման վրա գրված երգերով: Բաց դասն ամփոփվեց ուսանողների կողմից պատրաստված պաստառով, որի միջոցով ուսանողներն արտահայտեցին իրենց ստացած տպավորությունները՝ Ախմատովայի կյանքի և ստեղծագործությունների մասին, նշեցին դրանց արդիական հնչեղությունը և համաշխարհային նշանակությունը:
Հումանիտար մեթոդմիավորում