<20-դարի արգելված գրականություն՝ Աննա Ախմատովա>

17/12/2018

Դեկտենբերի 13-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական  ուսումնարանում ռուսաց լեզվից անցկացվեց  բաց դաս՝ <20-դարի արգելված գրականություն՝ Աննա Ախմատովա>  խորագրով: Բաց  դասին մասնակցում էին  առաջին և երկրորդ  կուրսերի ուսանողները: 
Դասի  նպատակն էր  ծանոթացնել ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովայի գրական ժառանգությանը, նրա քաղաքական  հայացքներին, ճանաչել նրան որպես քաղաքացի և որպես բանաստեղծ: Հարստացնել ուսանողների ճանաչողական գիտելիքները,  առաջացնել հետաքրքրություն և սեր բանաստեղծական խոսքի հանդեպ:
    Ուսանողները ներկայացրին Աննա Ախմատովայի կենսագրության առավել հետաքրքրական դրվագները՝զուգահեռ ցուցադրելով նրան վերաբերող սահիկաշար:  Նրանք կարդացին Ախմատովայի ստեղծագործություններից, վերլուծեցին  դրանք՝ վեր հանելով բանաստեղծուհու կերպարը որպես մարդ-քաղաքացի և հայրենասեր: Խոսեցին ընդհանրապես <արգելված գրականություն հասկացության> մասին, որը հետագայոմ պիտի դատապարտվեր որպես ամոթալի, արատավոր երևույթ: Այն ոչ միայն վնաս հասցրեց գրականությանը, այլև խեղաթյուրեց մարդկային շատ ճակատագրեր:  
Դասը համեմված էր բանաստեղծուհու ստեղծագործությունների հիման վրա  գրված երգերով: Բաց դասն ամփոփվեց  ուսանողների կողմից պատրաստված պաստառով, որի միջոցով ուսանողներն արտահայտեցին իրենց ստացած  տպավորությունները՝ Ախմատովայի կյանքի և ստեղծագործությունների մասին, նշեցին դրանց արդիական  հնչեղությունը և  համաշխարհային  նշանակությունը: 

Հումանիտար մեթոդմիավորում