«Հայաստանի հմտություններ 2018» մրցույթ

26/11/2018

«Հայաստանի հմտություններ 2018» մրցույթում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ոսկերչություն» մասնագիտության ուսանողների  փայլուն հաղթանակը...
  

Նոյեմբերի 16-17-ը անցկացվեց «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը, որտեղ փայլուն հանդես եկան Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի <Ոսկերչություն> մասնագիտութան ուսանողները: 
Երկրորդ կուրսի ուսանող Մնացական Գալստյանը, ցուցադրելով մասնագիտական գերազանց կարողություններ և հմտություններ, տարավ բացառիկ հաղթանակ, զբաղեցրեց առաջին հորիզոնականը:  
Մնացական Գալստյանը, ՌԴ Կազան քաղաքում 2019 թվականին կայանալիք «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը: 

Մրցույթի ազգային փուլի ամփոփումից հետո արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ.   
1. Գալստյան Մնացական - Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան՝ 96 միավոր, I տեղ
2. Գասպարյան Սարգիս – Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան՝ 82 միավոր, II տեղ
3. Ավետիսյան Սուրեն - Երևանի տարածաշրջանային  թիվ 1 քոլեջ՝ 80 միավոր, III տեղ
4. Սահակյան Իշխան – Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան՝  76 միավոր, IV տեղ
5. Ղոջոյան Գառնիկ – Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան՝ 75 միավոր, V տեղ