Հանդիպում Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանի հետ

09/11/2018

Նոյեմբերի 8-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերիայի կենտրոնը հյուրընկալեց Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանին: Անցկացվեց կլոր սեղան–քննարկում, որի ընթացքում Հովսեփյանը ներկայացրեց մասնագիտական գիտելիքների հարստացման, կարողությունների զարգացման կարևորությունը, մարզում պահանջվող մասնագիտությունները և տնտեսական զարգացումների հեռանկարները: 
Ավարտին ուսանողները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ: