Մեդիագրագիտության դաս

08/11/2018

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը միացավ նոյեմբերի 5-9-ը  Հայաստանում հայտարարված Մեդիագրագիտության կրթական շաբաթին:
Նոյեմբերի 6-ին առաջին կուրսերում անցկացվեց դիտում-քննարկում «Մեդիագրագիտություն, լուրը, լրագրությունն ու հասարակությունը» և «Պահապան շները» լրագրության մեջ թեմաներով: Ուսանողները մասնակցեցին նաև ուղիղ եթերում անցկացված օնլայն հանդիպմանը: