Ուսուցողական այց  ««Ալվան ծաղիկ» սոցիալ- կրթական կենտրոն» ՀԿ

27/10/2018

2018 թվականի  հոկտմբերի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Համակարգիչների շահագործում` օպերատոր համակարգչի» III կուրսի 14 ուսանողներ այցելեցին ՝««Ալվան ծաղիկ» սոցիալ- կրթական կենտրոն» ՀԿ: 
Այցելության նպատակն էր.
•     ծանոթանալ ՀԿ-ի նպատակներին, առաքելություններին,
•    ծանոթանալ գործավարական փաստաթղթերի նմուշներին,
•    կարևորել մասնագիտական գիտելիքների կիրառման հնարավորությունը
•    համագործակցել կրթական կենտրոնի հետ,
•    ընձեռել լրացուցիչ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն:
ՀԿ նախագահ Լ.Գյունաշյանը համառոտ ներկայացրեց ՀԿ-ի նպատակները, առաքելությունները և ծավալած գործունեությունը: Ցուցադրվեց գործավարական փաստաթղթերի նմուշներ, որից հետո ծավալվեց հետաքրքիր մասնագիտական զրույց-քննարկում ժամանակակից գործավարության պահանջների մասին: 
Հետաքրքրական էր նաև էլեկտրոնային գրադարանի հնարավորություններին և տվյալների բազային ծանոթացումը: 
Սոցիալ-կրթական կենտրոնի հետ արդյունավետ և նպատակային համագործակցություն ապահովելու նպատակով ուսանողներն իրենց ստեղծած «Անգլերեն այբուբենը մանուկների համար» թեմայով նրբաճաշակ և ուսուցողական սահիկաշարը նվիրեցին կենտրոնի սաներին: Ըստ Լ.Գյունաշյանի` դա բարի կամքի դրսևորման գեղեցիկ ձև էր, ինքնատիպ նախաձեռնություն և համագործակցության նոր  մեկնարկ:
Այցելության ավարտին ուսանողներն կիսեցին իրենց կարծիքներն ու տպավորությունները `
 նշելով, որ նմանօրինակ այցելությունները նպաստում են ընդհանուր և մասնագիտական գիտելիքների զարգացմանը, ընձեռում հնարավորություն` լրացուցիչ մասնագիտություն ընտրելու հարցում:

Դասավանդող` Ա.Մարգարյան