Ուսանողները մասնակցությունը զորավարժանքներին
26/09/2018
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի երրորդ կուրսերի ուսանողները, սեպտեմբերի 18-ին որպես դիտորդ մասնակցեցին 55035 զինմասի Գուսանա գյուղի կրակադաշտում անցկացված դաշտային պարապմունքներին:
Ուսանողները ծանոթացան դաշտային խոհանոցի աշխատանքին, զինվորների համար նախատեսված վրանային ճամբարին, տարբեր տեսակի զենք-զինամթերքի տեխնիկական բնութագրերի և դիտեցին զինծառայողների գործնական պարապմունքների ընթացքը: