«Ոսկերչության մեջ օգտագործվող հին  և ժամանակակից գործիք-սարքավորումները» թեմայով բաց դաս

05/03/2018

2018 թվականի մարտի 2-ին, «Ոսկերչություն՝ ոսկերիչ» մասնագիտության  I և III կուրսերի ուսանողների մասնակցությանբ անցկացվեց «Ոսկերչության մեջ օգտագործվող հին  և ժամանակակից գործիք-սարքավորումները» թեմայով բաց դասը, որին մասնակցեցին 24  ուսանող: Բաց դասի նպատակն էր ներկայացնել ուսանողների գիտելիքները նշված թեմայի շուրջ. 
•    ոսկերչական հին և ժամանակակից գործիք-սարքավորումների /գլոցման, փայլեցման, լարաձգման, դրոշմման, մաքրման-լվացման ուլտրաձայանային և քիմմաքրման սարքավորումներ, բոր մեքենա/ դերն ու նշանակությունը, 
•    վերը նշված գործիքների աշխատանքային սկզբունքները /դրանց առավելությունները/, յուրաքանչյուր գործիք-սարքավորման օգտագործման ժամանակ անհրաժեշտ անվտանգության կանոնները:
Ուսանողները ներկայացրին «Ոսկերչության զարգացման պատմությունը Հայաստանում, դերն ու նշանակությունը կյանքի տարբեր ոլորտներում» թեմայի շուրջ համառոտ տեղեկատվություն՝ օգտագործելով նախապես պատրաստված սահիկաշարը:
Այնուհետև ցուցադրին ուսումնարանի արհեստանոցի գործիք-սարքավորումները, օժանդակ նյութերը և հարմարանքները` նշելով դրանց առանձնահատկությունները, աշխատանքի սկզբունքները:
Խոսելով ոսկերչական գործիքների տեսակներից՝ ուսանողները հետաքրքիր ձևով անցում կատարեցին ոսկերչական ժամանակակից գործիք-սարքավորումներին: Բովանդակալից և թեմատիկ տեսանյութերի  օգնությամբ մանրամասն ներկայացվեց թվային ծրագրավորմամբ հաստոցների, ոսկերչական ժամանակակից արտադրամասերի մասին անհրաժեշտ տեղեկություններ:
Ապագա ոսկերիչների մեջ կայացավ մասնագիտական երկխոսություն, քննարկում՝ընդգծելով հին և ժամանակակից գործիք-սարքավորումների կիրառման համեմատական տարբերությունները, առավելությունները:

Մասնագիտական մեթոդմիավորում