«Անզուգական Շեքսպիրը» խորագրով բաց դաս անգլերեն առարկայից 

18/12/2017

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին «Ռադիոէլեկտրոնային սարքավորումների սպասարկում և նորոգում» առաջին կուրսում անգլերենից անցկացվեց բաց դաս՝«Անզուգական Շեքսպիրը» խորագրով: 
Դասի նպատակն էր ծանոթանալ անգլիացի մեծ գրողի կյանքին ու ստեղծագործությանը, զարգացնել բանավոր խոսքը և հարստացնել անգլերենի բառապաշարը:
Ուսանողները հետաքրքիր ձևով ներկայացրին անգլիացի գրողի կյանքը. ուղևորություն կատարեցին նրա հայրենի քաղաքում, եղան գրողի աշխատասենյակում, հետաքրքիր  փաստեր բերեցին կեսագրությունից:
Նրանք կարդացին Շեքսպիրի սոնետներից՝ անգլերեն և հայերեն լեզուներով: Խոսելով Շեքսպիրի ողբերգությունների մասին՝ նշեցին, որ դրանք հայտնի են ողջ աշխարհի արվեստասեր հասարակությանը: Դասի ընթացքում սահիկահանդեսի միջոցով ցուցադրվեցին հատվածներ <Լիր արքա>, <Ռիչարդ Երրորդ>, <Համլետ> ֆիլմերից, բեմադրեցին հատված <Ռոմեո Ջուլիետ> ողբերգությունից: Դասի վերջում ներկաները լսեցին Համլետի հայտնի մենախոսության ձայնագրությունը մեծ դերասան Վահրամ Փափազյանի կատարմամբ:

                                     

    Դասավանդող՝                                 Մ. Եգանյան