Ֆիլմի դիտում
Նոյեմբերի 16-ին «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» I և «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ» I կուրսերում անցկացվեց «Բիլ Գեյթս: Հաջողության պատմությունը» ֆիլմի դիտումը:
Նպատակն էր՝ ընդլայնել ուսանողների իմացության մտահորիզոնը, կապ ստեղծել մաթեմատիկայի և մասնագիտական առարկաների միջև:
Մինչև ֆիլմի դիտումը մանկավարժը համառոտ ներկայացրեց Բիլ Գեյթսին, որպես Մայքրոսոֆթի հիմնադիր և առաջարկեց ուշադիր դիտել ֆիլմը՝ ակտիվ քննարկումների համար:
Ֆիլմում մանրամասն ներկայացված էր Գեյթսի կյանքը՝ մանկությունից մինչև մեր օրերը, գործարարի գործնական հաջողությունները, ինչպես նաև՝ «անկումները»:
Ուսանողները մեծ ոգևորությամբ դիտեցին հագեցած բովանդակությամբ ֆիլմը, որից հետո կազմակերպվեց քննարկում-բանավեճ ՝«Գիտնական, թե՞ գործարար» խորագրով:
Ուսանողները բավականին ակտիվ մասնակցեցին ծավալված քննարկմանը՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումներն ու հիմնավորումները:
Դասավանդող՝ Ռ. Պետրոսյան