- Հայերեն
- Français
- English
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
02/04/2024
2024թ․ մարտին, Արցախից բռնի տեղահանված, «Համակարգիչների շահագործում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Մերուժանի Ավանեսյանը մասնակցել է «Դիվանագիտություն հանուն խաղաղության» միջոցառումների շրջանակում ՌԴ Մարիի պետական համալսարանի կողմից կազմակերպված շարադրությունների իններորդ միջազգային մրցույթին և ստացել հավաստագիր։
Շնորհավորում ենք Մերի Ավանեսյանին՝ կրթօջախի պատիվը բարձր պահելու համար և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։
Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան