ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐԱԶՄՈՒՍ + ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ

14/02/2024

Փետրվարի 13-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները գործնական այցով հյուրընկալվել էին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները ծանոթացան ուսումնարանի գործունեությանը, իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերին, շրջեցին արհեստանոցներում, քննարկեցին ընթացիկ ծրագրերը և Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության շրջանակում պլանավորված նախագծի գաղափարները։
Այնուհետև ուսումնարանում տեղի ունեցավ Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որին մասնակցում էին Շիրակի մարզից շուրջ 6 ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկացան Գործողությանը դիմելու պայմաննների և դիմելու ընթացակարգի մասին։
https://erasmusplus.am/study-visit-to-gyumri-in-frames-of-cbvet-action-t...