ՀԱՅՈ’Ց ԲԱՆԱԿ

28/01/2024

Տոնդ շնորհավոր ՀԱՅՈ’Ց ԲԱՆԱԿ…տոնդ շնորհավոր ՀԱ’Յ ԶԻՆՎՈՐ Յուրաքանչյուրիս պարտքն է մեզ վստահված ոլորտում անել առավելագույնը. ձևավորել հայ ազգին բնորոշ ուժի, խելամտության ու հայրենանվիրումի ամենավեհ ու պատվաբեր հատկանիշները…մեր սահմանները անառիկ կլինեն միասնականության, ուժի, տոկունության և հայրենիքի հանդեպ անսահման սիրո շնորհիվ։ Դուք կռվեցիք արիաբար ու նվիրաբերեցիք ամենաթանկը՝ ձեր կյանքը մեր սիրելի ու հայրենապաշտ ուսանողներ։ Կրթօջախի ուսանողական խորհուրդը, ի նշան հարգանքի, այսօր ծաղիկներ խոնարհեց մարտիրոսված իրենց ընկերների շիրիմներին։. Կազմակերպիչ-ուսմասվար՝ Ա.Մարգարյան, պատասխանատուներ-զինղեկ՝ Տ. Հովհաննիսյան, ֆիզղեկ՝ Ս.Մկրտչյան։