«ELEC OO» Էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի բազային գիտելիքներ մոդուլի վերապատրաստման դասընթաց

18/11/2023

2023 թվականի նոյեմբերի 15-ից 17-ը․ «Համակարգիչների շահագործում» մասնագիտության մոդուլներ դասավանդող Արտաշես Գրիգորյանը և «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Սողոմոն Հարությունյանը մասնակցել են Սևանի բազմագործառութային պետական քոլեջի տարածքում գտնվող «ՏՈՒԿ - ՖԱԱՌԱՅՊ» տեխնոլոգիական ուսուցման կենտրոնում կազմակերպված «ELEC OO» Էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի բազային գիտելիքներ մոդուլի վերապատրաստման դասընթացին։