ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

06/11/2023

2023 թվականի նոյեմբերի 5-ից 12-ը ՌԴ Օրյոլ քաղաքում անցկացվեց կարատեի բոլոր ոճերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում էին 29 երկրներից՝ թվով 3300 մարզիկներ, այդ թվում՝ մեր համաքաղաքացի երեք մարզիկներ, որոնցից երկուսը մեր կրթօջախի ուսանողներ Վիգեն Ղալաչյանն/»Համակարգիչների շահագործում» II կուրս/ ու Վլադիմիր Մկրտչյանը/»Համակարգիչների շահագործում» I կուրս/։ Հպարտորեն փաստենք, որ մեր ուսանողները զբաղեցրին պատվավոր երրորդ հորիզոնականը և բրոնզե մեդալներով հարստացած, հաղթանակի բերկրանքը սեփականանաշնորհած վերադարձան հայրենիք՝ առավել բարձր հորիզոնականներ նվաճելու աննկուն կամքով ու անսասան ձգտմամբ։
Համահայկական Կյոկուշինկայ Բուդո կարատեի ֆեդերացիայի կազմում ընդգրկված էին նաև կրթօջախի երկու ուսանողներ՝ Վիգեն Ղալաչյանը/»Համակարգիչների շահագործում» II կուրս/ և Վլադիմիր Մկտչյանը/»Համակարգիչների շահագործում» I կուրս/, ովքեր հաղթանակած վերադարձան հայրենիք քաղաք՝ Գյումրի։
Երրորդ հորիզոնականը զբաղեցրած երիտասարդ մարզիկները, ովքեր դարձան բրոնզե մեդալակիր կյանքի նպատակն է կատարելագործման որոնումը և պատվոհարթակին կանգնած հաղթանակի բերկրանքը։