ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏՈՒԺԸ` ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՀԵՆԱԿԵՏ

09/10/2023

«Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները Աշոցք համայնքում իրականացված գործնական պարապմունքի ժամանակ ակտիվորեն մասնակցեցին 4 ԿՎտ հզորությամբ ֆոտովոլտային և 300 լիտր տարողությամբ արևային ջերմային կայանների տեղադրման աշխատանքներին։ Սովորողների ոգևորվածությունը մեծ էր. վերջիններիս ձեռք բերած մասնագիտական գիտելիքների և կարողությունների ներդաշնակ, արդյունավետ գործունեությունը ծառայեց իր նպատակին։  Գործնական օրվա հաջողված ավարտին արտադրական ուսուցման վարպետ Վ․Բագրատունին նշեց, որ ուսանողները համակարծիք էին․«Գործունեությունը գիտելիքի միակ ճանապարհն է, իսկ մարդու նպատակը արդյունավետ գործունեության մեջ է: Մենք մեր բարեխիղճ աշխատանքով նպաստում ենք պետականության հիմքերի ամրապնդմանը»։