- Հայերեն
- Français
- English
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ «ԿԱՐԻԵՐԱՅԻ ԼԱԲ»(@CAREERLAB.ARM) ՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ
- 2023թ. մայիսի 22-ին և 23-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ» ծրագրի շրջանակում, «Կարիերայի Լաբ»(@careerlab.arm) ՀԿ-ի համագործակցությամբ, իրականացվեց մասնագիտական կողմնորոշման դասընթաց Շիրակի մարզի դպրոցների 37 աշակերտների համար:
- Դասընթացի նպատակն էր նպաստել դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը` սեփական հետաքրքրություններին ու պահանջմունքներին համապատասխան։
Դպրոցականները հնարավորություն ունեցան ուսումնական հաստատությունում տեսականորեն և գործնականում ծանոթանալ տարբեր մասնագիտությունների առանձնահատկություններին:
Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվեց ուսումնաճանաչողական այց «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամ և «Royal Furniture Gyumri» կահույքագործության արտադրամաս, որտեղ աշակերտները հանգամանորեն ուսումնասիրեցին «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» և «Կահույքի արտադրության տեխնոլոգիա՝ կահույքագործ» մասնագիտություններին բնորոշ գործնական աշխատանքային գործընթացները։ Դպրոցականները ձեռք բերեցին նաև գործատուների կողմից առաջարկվող ոլորտային կրթական և աշխատանքային պահանջարկի ու հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։