Ռադիոէլեկտրոնիկան և աշխարհը․․․

16/05/2023

2023թվականի մայիսի 16-ին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության առաջին կուրսեցիների մասնակցությամբ անցկացված մասնագիտական բաց դասը հետաքրքիր էր։ Օգնել ուսանողներին ապագայի առանձնահատկությունների և ամենառաջատար ռադիոսարքավորումների ֆունկցիոնալ դերի ու նշանակության  մասին տեղեկացվածության մեջ արտադրական ուսուցման վարպետ Հ․Մարմարյանի համար հանդիսացել էր  նպատակ։  Բաց դասի ընթացքում ուսանողների կողմից ներկայացվեցին և մանրակրկիտ մեկնաբանվեցին ժամանակակից գիտական նվաճումներին և վերաբերող տեսանյութեր։ Ներկայացված թեմատիկ տեղեկատվությունը և տարաբնույթ փորձերի ցուցադրումը առավել հետաքրքիր դարձրին բաց դասը։  Կենցաղում, առօրյայում և տարբեր ոլորտներում գերժամանակակից ռադիոսարքավորումների կիրառման հնարավորությունների մասին մասնագիտական զրույց-քննարկումն ապահովեց դասի բովանդակալից ամփոփումը։