- Հայերեն
- Français
- English
Ճանաչողական այց Գյումրու ամենահին և կոլորիտային «Լյուքս» վարսավիրանոց
14/05/2023
Մայիսի 11-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «վարսահարդար» մասնագիտության առաջին կուրսեցիները կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Կ․Ղարագյոզյանի նախաձեռնությամբ այցելեցին «Լյուքս» վարսավիրանոց։ Վարպետ-մասնագետների կողմից ներկայացվեց տասնամյակների պատմություն ունեցող Գյումրվա ամենահին վարսավիրանոցի ստեղծման պատմությունը, փորձաշատ վարսավիրների աշխատանքային գործունեության մասին հետաքրքիր փաստեր և հիշարժան դիպվածներ։ Այցելեցությունը ծառայեց իր նպատակին։