ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԻԼՄԱՇԱՐԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

10/05/2023

2023 թվականի մայիսի 8-ին, շնորհիվ ուսանողների հետազոտական կարողությունների և թիմային աշխատանքի, անցկացվեց մասնագիտական ֆիլմերի դիտում-քննարկում՝ «Ոսկերչություն» մասնագիտության առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի մասնակցությամբ:

Ցուցադրվեցին և ներկայացվեցին ուսանողների թիմային աշխատանքների արդյունքում հետազոտված և մշակված տեսանյութեր, որտեղ արտացոլված էին ուսումնառած մասնագիտական մոդուլների վերաբերյալ հետաքրքրիր և ամփոփիչ տեղեկատվություն։ Իրենց մեկնաբանություններով աչքի ընկան երկրորդ կուրսի ուսանողներ Նարեկ Հակոբյանը և Հայկ Սարգսյանը։

Ֆիլմերի դիտման ավարտին արտադրական ուսուցման վարպետներ Ա․Մարտիրոսյանը և Ա․Բաղդասարյանը կազմակերպեցին արդունավետ և ողջամիտ զրույց-քննարկում․ այն նպատակ ուներ հնարավորություն տալ ապագա ոսկերիչներին գիտելիքների և ձեռք բերած կարողությունների շնորհիվ փոխանակել սեփական փորձը, հայտնել մասնագիտական տարբեր կարծիքներ, իսկ ոսկերչական զարդերի և իրերի ստեղծման ժամանակ հետագայում կիրառել ամենաարդյունավետ եղանակները։

Ապագա ոսկերիչներն եկան այն համոզման, որ խելացի-բանիմաց-փորձառու-հանճարեղ դառնալու շղթան փոխկապակցված է, իսկ իրենք պատրաստակամ լինելով հանդերձ՝ պիտի դառնան այդ շրջափուլի ազնիվ հետևորդը։

Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան