- Հայերեն
- Français
- English
Օրը տոնական էր և խորհրդավոր․․․
14/02/2023
2023 թվականի փետրվարի 14-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհուրդը մասնակցեց Ժողովրդական Ճարտարապետության և Քաղաքային Կենցաղի Թանգարանի բակում կազմակերպած Տյառնընդառաջի միջոցառմանը։ Հայ Առաքելական եկեղեցու տերունական սուրբ տոնի խորհուրդը ներկայացվեց Շիրակի թեմի առաջնորդարանի քահանայի կողմից, որից հետո կատարվեց Անդաստանի խորհդավոր կարգը։ Իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ՝ վառվեց ծիսական խարույկը։ Համախմբված շուրջպարերը, ազգային երգերն ու ծիսական հյուրասիրությունը՝ խարույկի շուրջ, տոնական օրը դարձրեցին անմոռանալի։