Ամանորյա տոնավաճառ - ցուցահանդես վաճառք

28/12/2022

2022թ․ դեկտեմբերի 28 -ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում ընթացավ  Ամանորյա տոնավաճառ - ցուցահանդես վաճառք։

  Հայաստանում ֆրանսիական համալսարանը հյուրընկալել էր Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ուսանողական ընկերությունների», «Գաղափարից բիզնես» սոցիալական ձեռնարկության և կարճաժամկետ ուսուցման ծրագրերի մասնակից, արցախյան պատերազմում վիրավորում ստացած երիտասարդներին։ Ցուցադրվում են նրանց ձեռքի աշխատանքները, որոնք առանձնանում են իրենց նրբաճաշակ լուծումներով և մտքի թռիչով։

Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է նրանց նոր գաղափարները կյանքի կոչելուն։

Սա մի նախաձեռնություն է, որը մոտիվացնում է նմուշների հեղինակներին՝ հասնելու իրենց նպատակին․․․

Շնորհակալություն Հայաստանում ֆրանսիական համալսարանի ղեկավարությանը նման հնարավորություն ընձեռելու համար։

Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան