«Հաղթական կանչ»

08/10/2019

 
2019 թվականի հոկտեմբերի 7-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Հաղթական կանչ» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայսատանի Հանրապետության անկախության 28-ամյակին:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել ուսանողների հայրենասիրական ոգին, արժևորել անկախության դերը ազգապահպանման գործում, որպես անկախության սերունդ՝ գնահատել և պահպանել անկախության ձեռքբերումը:  
Միջոցառումն ազդարարվեց «անկախության շեփորի» հնչյուններով, որը բոլորի հոգիներում արթնացրեց անկախության հաղթական կանչը: 
Միջոցառման ծրագրում տեղ գտած թե՛ արձակ խոսքն ու ասմունքը, թե՛ երգն ու պարը փոխկապակցված էին, տրամաբանորեն լրացրին միմյանց՝ ապահովելով միջոցառման խորհուրդը:  
Հայրենի հողի անփոխարինելի արժեքն ու ամենակարող ուժը արժևորվեց բեմի գեղարվեստական ձևավորմամբ, տեսարանների հուզականությամբ և խորիմաստ խոսքերի առանձնահատկությամբ: 
Բիբլիական Արարատից ղողանջող զանգերը հանդիսատեսին տարան հայրենի եզերքները, իսկ անկախության սերնդի շուրթերից հնչող ազատության կանչը հնարավորություն տվեց վերապրելու անկախության և ազատության ձեռքբերման բերկրանքը: 
Միջոցառման ողջ իմաստն ամփոփված էր Հ. Սահյանի բանաստեղծական խոսքերում՝ ապացուցելով, որ ներկայիս սերունդը արևի երկիր Հայաստանի իրական ժառանգներն են, վաղվա օրվա կերտողը, անկախ Հայաստանի պաշտպանը: 
Միջոցառման ավարտին տնօրինության կողմից պատվոգրեր հանձնվեցին ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված ներուսումնարանային միջոցառումների հաղթողներին: