Ի գործ…

Ի գործ…

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներն այցելեցին Աշոցք համայնքի Թորոս գյուղ՝ նպատակ ունենալով զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները։ Արտադրական ուսուցման վարպետ Վ.Բագրատունու ղեկավարությամբ՝ ուսանողները կատարեցին 10 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային վահանակների վնասված հաղորդալարերի մոնտաժային աշխատանքներ, ինվերտորի փոխարինում և մոնտաժում։ Ուսանողները, պահապանելով անվտանգության տեխնիկայի կաոնները, հմտորեն կատարեցին պահանջվող հանձնարարությունները՝ արդյունքում ունենալով կայանի հզորության կորստի նվազեցում և կայանի նոմինալ աշխատանքային ռեժիմ։ Գործնական միջավայրում ուսանողների անսխալ և պատասխանատվությամբ հանձնարարությունները կատարելու ձգտումը համոզիչ էր, պատրաստակումությունը՝ մեծ։