Դիմորդ - 2023

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ

01.08.2023թ.

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը կատարում է 2023 թվականի ընդունելություն՝ առաջնորդվելով ՀՀ կրթության, գիտության նախարարի 05.04.2012թ. N 254-Ն և 16.07.2020թ.  N 16-Ն հրամաններով՝ ՀՀ նախնական մասնագիտական /արհեստագործական/ ու միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի ու համապատասխան փոփոխության և 28.07.2023թ-ի թիվ 1273-Ա/2 և 1276-Ա/2  հրամաններով հաստատված 2023թ-ի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների.

   Հ/հ

Մասնագիտության

անվանումը

Ընդունելության տեղերի քանակը

 

 

 

Անվճար ուսուցման

/առկա/

Վճարովի ուսուցման

/առկա/

Ընդամենը

Կրթության հիմքը

Տևողու թյունը

Յուրաքանչյուր տարվա համար առաջարկվող վարձավճարը /ՀՀ դրամ/

1.

Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի 10 10 20 հիմնական 3 տարի

160000

2.

Ոսկերչություն՝ ոսկերիչ

20

0

20

հիմնական

3 տարի

 

3.

Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում 16 4 20 հիմնական 3 տարի 150000

4.

Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝   վարսահարդար 

10

10

20

հիմնական

3 տարի

116000

5. Խոհարարական գործ ՝ խոհարար 18 6 24 հիմնական 3 տարի 120000

6.

Կահույքի արտադրության տեխնոլոգիա՝ կահույքագործ 15 5 20  հիմնական 3 տարի 160000
  Ընդամենը 89 35 124      
                                 

 

 

 

 

 

 

 

 

Կրթությունն իրականացվում է առկա ձևով՝ հիմնական ընդհանուր կրթության հիմքով՝ ավագ դպրոցի կրթական ծրագրի հետ համատեղելով 3 տարի տևողությամբ։ 
Ընդունելությունը կատարվում է առանց քննությունների՝ մրցութային հիմունքներով: Անվճար հիմունքներով սովորողներին տրվում է կրթաթոշակ: Վճարովի հիմունքներով ընդունված ուսանողների համար գործում է փոխատեղման և զեղչային համակարգ ըստ համապատասխան կարգի։ 
Շրջանավարտներին տրվում է մասնագիտական կրթության եռալեզու պետական դիպլոմ:
Առկա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ ժամը 18:00,  էլեկտրոնային եղանակով https://dimord.emis.am/ հղումով:  
Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթը ըստ մասնագիտությունների կիրականացվի օգոստոսի 17-ից 18-ը: 
Ընդունելության մրցույթի ամփոփումից ամիջապես հետո  կհրապարակեն արդյունքներն ու առկա թափուր տեղերը:
Թափուր տեղերի համար մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն կընդունվեն մինչև օգոստոսի 22-ը ներառյալ մինչև ժամը 18:00, էլեկտրոնային եղանակով  https://dimord.emis.am/ հղումով:
Խորհրդատվության, կողմնորոշման և մանրամասների համար այցելել http://www.gyumriusumnaran4.am, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան կայք էջեր,  դիմել. 
 հասցե Ք. Գյումրի Անի թաղ. 11 փողոց, 5/2, 
հեռ.  /312/ 6 64 07, 094417123, 093335433
 

 

Պահանջվող փաստաթղթեր

  1. Չորս լուսանկար (3×4 չափսի):
  2. Կրթության մասին ավարտական փաստաթղթի բնագիրը կամ պատճենը:
  3. Անձը հաստատող փաստաթղթի /անձնագիր կամ ծննդական և այլն /պատճենը` 2 օրինակ/:
  4. Կցագրման վկայական /զորակոչային տարիք ունեցողների համար/:
  5. Ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):
  6. Ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը:
  7. Միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմներ (առկայության դեպքում):
  8. Տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում):
  9. Սոցիալական քարտի պատճենը /2 օրինակ/:
  10. Օրինական ներկայացուցչի անձնագրի պատճեն /դիմորդի անչափահաս լինելու դեպքում/: