Պոեզիայի ժամ՝ նվիրված Թարգմանչաց տոնին

Պոեզիայի ժամ՝ նվիրված Թարգմանչաց տոնին

Օրը խորհրդանշական էր՝ լի թարգմանական արվեստի բովանդակ շնչով։ Չէ՞ որ գքերը լուսավորում են մարդու հոգին, բարձրացնում անհատին, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումներ՝ հասնելու բարձրագույն արժեքների սրում ՆՐԱ միտքը և մեղմացնում սիրտը։
Ընթերցասրահում դպրության արվեստի գաղտնիքները յուրացրած մասնագետ լեզվաբաններն էին և ընթերցասեր ուսանողները։
Ինքնատիպ և տպավորիչ էր ուսանողների կողմից թարգմանչաց տոնի և խորհրդի ներկայացումը, հայ և համաշխարհային գրականության մեծերի ստեղծագործական ժառանգության գոհարների մեկնումը՝ առինքնող շարականնրի մեղեդայնությամբ պարուրված։
«Թարգմանությունը լեզուների խորհրդավոր կապն է: Այն մի լեզվից այլ լեզուների մեջ է ներթափանցում գրի օգնությամբ, որը բացառիկ է իր լեզվով: Անթարգման է բառերի հոգին, իսկ լեզուները խոսեցնում են բառերը: Համաշխարհային գրականությունը գրվում է լեզուների փոխառնչությամբ ու ներթափանցմամբ, իսկ թարգմանությունը լինելով բնագրի երկգույն պատկեր՝ պիտի ուրույն ձևով մատուցվի ընթերցողին»․ այս մտորումներով ունկնդիրներին ներկայացավ հայոց լեզվի և հայ գրականության դասախոս Ք.Գրիգորյանը։