«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ, ԱՆԴԱԴԱՐ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՃԱԽՐԵԼ»․

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ, ԱՆԴԱԴԱՐ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՃԱԽՐԵԼ»․

ԴԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒՍԱՆՈՂԻՆ․․․
2024 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցավ «Ոսկերչություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների «Բնական քարերը և ոսկերչությունը» թեմայով բաց դասը՝ արտադրական ուսուցման վարպետ-դասախոս Արամ Բաղդասարյանի նախաձեռնությամբ։
Դասի նապատակն էր խորացնել մասնագիտական գիտելիքները և ցուցահանդեսի միջոցով ներկայացնել ուսանողների ոսկերչական քարերով ձեռակերտ աշխատանքները։
Ինքնաբնույթ դասի առանձնահատկությունն այն էր, որ ուսանողները հետազոտական աշխատանքի արդյունքում փնտրել, մշակել էին հագեցած լրացուցիչ տեղեկատվություն և անհրաժեշտ տեսանյութեր։
Սովորողների կողմից տեղեկատվության գրագետ ներկայացումը, մասնագիտական տեսանյութերի ցուցադրում-մեկնաբանումը ոգևորեց I, II կուրսերի ուսանողներին։
«Տաղանդավոր հեղինակների» ցուցադրած յուրաքանչյուր ստեղծագործություն իր թեմատիկ անունն ուներ, որը տպավորեց ներկաներին։
Այս ամենն արժանացավ մասնակիցների գնահատանքին և տնօրենության գովասանքին։
Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան