ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ

2023 թվականի նոյեմբերի 27-ին, Առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակում, համակարգչային լսարանում անցկացվեց «Թմրամոլությունը որպես հասարակության չարիք» թեմայով զեկույց-քննարկում՝ առաջին և երկրորդ կուրսերի 40 ուսանողների մասնակցությամբ։ Զեկույցը նվիրված էր թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին՝ միտում ունենալով դեռահասներին իրազեկել «թմրամոլություն» չարիքի մասին և կանխարգելել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Կազմակերպված միջոցառման նպատակն էր ձևավորել բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների նկատմամբ, կարևորել առողջության պահպանումը, գնահատել տեղեկացված լինելու կարևորությունը, հավատարիմ մնալ առողջ ապրելակերպի սկզբունքներին։
Բանախոսներ բուժքույր Ռ. Կարապետյանը և ֆիզկուլտուրա առարկայի դասախոս Ս. Մկրտչյանը բավականին հետաքրքիր վարեցին զեկույցը, իսկ դիդակտիկ նյութերն առավել տպավորիչ և ազդեցիկ դարձրեցին «թմրանյութերի հիմնական տեսակները, դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա», «թմրամիջոցների գործածման պատճառները», «հասարակության խոցելի խմբերը» թեմաների շուրջ ծավալած ակտիվ քննարկումները։ Վերջիններիս տրամաբանական շարունակությունը ուսանողների ամփոփիչ ելույթներն էին և տեսակետների, կարծիքների բարձրաձայնումը թմրանյութերի, թմրամիջոցների բացասական ազդեցությունը առողջական, սոցիալական, հոգեբանական, իրավական և ֆինանսական տեսանկյուններից։
Մտահոգիչ թեմայի վերհանումը և նպատակային քննարկումները ուսանողների վրա թողեցին դրական ազդեցություն, քանզի դեռահասները եկան այն եզրահանգման, որ․ «դառնալ հասարակության լիիրավ անդամ, արժևորել կյանքը, ապրել առանց թմրամիջոցների և վնասակար սովորությունների» պետք է դառնա կյանքի ուղենիշ:
Միջոցառման պատասխանատուներ` Ռ. Կարապետյան,
Ս․Մկրտչյան