Սույն թվականի նոյեմբերի 30-ին ուսումնարանում անցկացվեց բաց դաս՝ «Առակս զինչ ցուցանե» խորագրով: Այն կազմակերպել էր հայ գրականության դասախոս Ագապի Պողոսյանը, որին մասնակցեցին առաջին կուրսերի թվով 15 ուսանող: Բաց դասի նպատակն էր ներկայացնել առակը որպես գրական ժանր, արժևորել առակների դերը մարդու բարոյական արժեքների ձևավորման գործում, ծանոթացնել հայ և համաշխարհային առակագիրների ստեղծագործություններին: Դասը սկսվեց Աստվածաշնչի «Գիրք առակաց» բաժնին նվիրված տեսանյութով: Թատերական գեղեցիկ խաղի միջոցով ուսանողները ցուցադրեցին դրվագներ՝ Սողոմոն Իմաստունի առակներից։ Որպես բնաբան՝ նրանք ընտրել էին «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորիմաստ կարգախոսը: Ուսանողները ներկայացրին «առակ» ժանրի կառուցվածքը, տեսակները, բացատրեցին, թե ինչ է նշանակում առակ եզրույթը՝ աչքի առաջ: Իսկ դերախաղի միջոցով մեկնաբանվեց միջնադարյան հայ առակագիրներ Մ.Գոշի, Վ. Այգեկցու առակների քննադատական ոգին և բարոյախրատական արժեքը: Սահիկաշարի ցուցադրմանը զուգահեռ՝ պաստառի օգնությամբ, ներկայացվեց ինչպես համաշխարհային /Ժան դը Լաֆոնթե, Լեսինգ, Իվ.Կռիլով/, այնպես էլ հայ նոր գրականության հայտնի առակագիրներին /Խ. Աբովյան, Ա. Խնկոյան, Ա.Իսահակյան, Հ. Շիրազ/: Հետաքրքիր էր ուսանողների պատրաստած «Առակների քարտեզ» պաստառը, որում պատկերված էր առակին բնորոշ բոլոր հատկանիշները: Դասը նպաստեց ուսանողների գրագետ խոսքի զարգացմանը, վերլուծական մտածողության ձևավորմանը, բարին և գեղեցիկը արժևորելու կարողությանը։
Copyright © 2024 GYUMRI CRAFTSMAN STATE SCHOOL