«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի հիմնադիր եւ «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա»-ի նախագահ՝ Մարինե Ժամկոչյանը, իր գործընկերներ Ուտե Ֆոկի եւ Կերստին Զայզեի հետ միասին մասնակցել է «Թուրինյան գործընթաց. դեպի ցկյանս ուսումնառություն. ազգային լուսավորչական հանդիպում» խորագրով աշխատաժողովին: Հայաստանը Թուրինյան գործընթացի նոր փուլի ակտիվ մասնակից է, որը նախաձեռնել է Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ): Գործընթացի նպատակն է մշտադիտարկել ցկյանս ուսումնառության հեռանկարները և բարեփոխել դրա հայեցակարգը: Աշխատաժողովի առանցքում էր Հայաստանում ցկյանս ուսումնառության հայեցակարգի հիմնական բաղադրիչների քննարկումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՄԿՈՒ հասանելիության և գրավչության վրա:
Copyright © 2024 GYUMRI CRAFTSMAN STATE SCHOOL